Новости Новости Армении и мира Общество Վարդան Մարաշլյան. «Նրանք ուզում են վերադառնալ Հայաստան»

Վարդան Մարաշլյան. «Նրանք ուզում են վերադառնալ Հայաստան»

  • PDF
Рейтинг пользователей: / 0
ХудшийЛучший 

Վարդան Մարաշլյանը դեռ մանուկ հասակում ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Մոսկվա, որտեղ ապրելով 30 տարի՝ որոշում է վերադառնալ և հաստատվել Հայաստանում:

Նա, սակայն, ոչ միայն հայրենիք է վերադառնում իր ընտանիքով, այլև, իր համախոհ ընկերների հետ միասին, որոշում և ստեղծում են «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամը: Մի կառույց, որի նպատակն անհատապես յուրաքանչյուր հայրենադարձով զբաղվելն է և նրան օգնելը: Այս ամենը, ըստ Վ. Մարաշլյանի, կարևոր է մի շարք պատճառներով. «Երկիրը և մեր ազգը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած` տարածաշրջանային անբարենպաստ դիրք, մյուս կողմից՝ արտագաղթի բարձր տեմպեր, և այլն: Ամենակարևորը, սակայն, երկրի անվտանգության հարցն է, որը գնալով շատ վտանգավոր է դառնում»:

Ըստ մեր զրուցակցի`Հայաստանը մեր հիմնական կենտրոնն է, և, եթե Հայաստանը գրավիչ չէ և հզոր չէ, ապա շատ վտանգավոր է, քանի որ սփյուռքն առանց այդ էլ ձուլվում է, և որքան այն ավելի հարուստ է դառնում, որքան ավելի զարգացած է, այնքան ավելի շուտ է տեղի ունենում ձուլումը: «Մինչդեռ, եթե Հայաստանը գրավիչ կենտրոն լինի, ապա այդ ձուլման պրոցեսը կարելի է դանդաղեցնել և նույնիսկ կասեցնել»,- ասում է նա ու նշում, որ հայրենադարձների կարիքը ոչ թե իշխանությունը կամ հասարակությունն ունի, այլև ընդհանուր պետությունն օբյեկտիվորեն դրա կարիքն ունի:

Վ. Մարաշլյանի խոսքով` թե դասական սփյուռքի, և թե վերջին մի քանի տարիներին ձևավորված սփյուռքի որոշ հատվածը, միգուցե՝ ոչ մեծ թվով, սակայն հետաքրքրված է  Հայաստան տեղափոխվելով, և դա դիտարկում է ոչ թե՝ որպես զոհաբերություն, այլև պատրաստ են տեղափոխվել, որովհետև սա իրենց երկիրն է, և զգում են, որ իրենք պատասխանատվություն են կրում այս երկրի համար:

«Շատերին դուր է գալիս միջավայրը, այն, որ այստեղ մարդիկ ժամանակ ունեն միմյանց հետ շփվելու, բարեկամների տուն այցելելու կամ երեխաների հետ ժամանակ անցկացնելու, մինչդեռ շատ մեծ քաղաքներում մարդիկ ուղղակի ժամանակ չունեն ապրելու: Մարդն այնտեղ ուղղակի աշխատում է, ժամեր անցկացնում մեքենայի մեջ և կյանքի մեծ մասն անցկացնում է այդ լարված տեմպի մեջ»,- ասաց Վ. Մարաշլյանը: Բացի այդ, Հայաստանում անձնական անվտանգության մակարդակը ևս շատ ավելի բարձր է, երեխաների համար զարգացման բավականին հետաքրքիր հնարավորություններ կան, ինչպես՝ «Թումո» կենտրոնը, «Այբ» դպրոցը, և այլ հնարավորություններ:

«Ցավոք, Սփյուռքում հաճախ Հայաստանի խնդիրները չափազանցվում են: Իհարկե, մենք խնդիրներ ունենք, սակայն շատ վայրերում գիտեն, թե Հայաստանն ապրելու տեղ չէ, կամ շատերն անգամ մտածում են, թե արդյոք արժե՞ ընդհանրապես մեկ անգամ տուրիստ գալ Հայաստան, թե՞ ոչ, էլ ուր մնաց՝ մշտական բնակություն հաստատելու մասին մտածեն»,- ասաց Վ. Մարաշլյանը` նշելով, որ «Վերադարձ Հայաստանի» նպատակն է՝ կոտրել այդ կարծրատիպերը և հաջողության պատմություններով ու կոնկրետ օրինակների վրա հիմնվելով՝ ցույց տալ և ներկայացնել հայրենադարձությունը: «Վերադարձ Հայաստանը» ստեղծվել է 1.5 տարի առաջ, և այս ընթացքում, ըստ գործադիր տնօրենի` իրենց է դիմել 550 մարդ տարբեր երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Լիբանանից, Պարսկաստանից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, դիմողներ կան նաև Եթովպիայից, Նոր Զելանդիայից, Ուրուգվայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից:

«Ճիշտ է, դիմողների թիվը դեռևս շատ մեծ չէ, սակայն կարևորն այն է, որ արդեն հետաքրքրություն կա, և մարդիկ ցանկանում են և վերադառնում են Հայաստան»,- ասաց Վ. Մարաշլյանը:

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրենի հետ մեր ամբողջական հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում. նա կպատմի, թե ինչպես է հաջողվում մարդկանց «համոզել» վերադառնալ հայրենիք:  Վարդան Մարաշլյանի հետ հարցազրույցն՝ առաջիկայում:

Աղբյուր

Комментарии:

Добавить комментарий


Защитный код
Обновить

МЫ в социальных сетях!

Подпишись сейчас!

Подписавшись, вы регулярно будете получать свежие обновления по e-mail